«Ես» ուսումնական նախագիծ

Մեր առավոտը սկսվում է ընդհանուր պարապմունքով, որը տևում է 15 րոպե: Պարապմունքի ընթացքում սովորում ենք պարային շարժումներ, երգեր:

«Ես» նախագիծ

Դպրոցամուտի հետ առաջին դասարանում նպատակ ունենք  իրականացնել «Ես» նախագիծը, որը շատ հետաքրքիր ու կարևոր նախագիծ է:

Նպատակը՝

  • Զարգացնել սովորողի ինքնուրույն մտածողությունը, երևակայությունը, ստեղծագործական միտքը, լեզվական կարողությունները, ինչպես նաև նպաստել մարդ-անհատականության ձևավորմանը
  • Սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել միջավայրի յուրացմանը
  • Այս նախագիծը հնարավորություն է ընձեռում ուսուցման գործընթացի մեջ ներգրավել նաև սովորողների ծնողներին, ընտանիքի անդամներին, ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելով մեր կրթական ծրագիրը:

.

Խնդիրները`

 

  • Սովորողներին ադապտացնել նոր միջավայրին, նպաստել սովորող- դասավանդող, սովորող-սովորողներ հարաբերությունների ճիշտ ձևավորմանը
  • «Բարև , այդ ես եմ»… ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր սովորող բերում է անհատական կամ ընտանեկան ֆոտոներ, ցույց են տալիս միմյանց, պատմում  իր և  իր ընտանիքի մասին, այնուհետև պատումները ձայնագրվում — տեսագրվում են, և պատրաստում ենք  ռադիոնյութեր, ֆիլմեր
  • Սովորողը գուաշով նկարում է իրեն և իր ընտանիքը
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում, ազատ, անկաշկանդ խոսք
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

 

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ծննդյան տարեդարձը
  • Իմ ընտանիքը
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
  • Իմ սիրելի զբաղմունքը

 

Անհրաժեշտ գործիքներն ու պարագաները

Անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին…

Ինտեգրկված առարկաներ՝

  • Մայրենի
  • Ես և շրջակա աշխարհը
  • Կերպարվեստ
  • Տեխնոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Համակարգչային գրագիտություն
  • Մարմնամարզություն

 

Նախագծի ընթացքում ուսուցանվող ստեղծագործություններ՝

Ա․ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Ա․ Խնկոյան «Մեղուն»

Ղ․ Աղայան «Արև, արև, եկ, եկ»

Ա․ Խնկոյան «Պապն ու շաղգամը»

Լ․ Տոլստոյ «Երեք արջերի հեքիաթը»

Հ․ Թումանյան «Ճամփորդները»

Հ․ Թումանյան «Ծիտը»

Հ Թումանյան «Աղվեսը»

 

Երգեր, խաղիկներ, պարերգեր

Արևների շարք

Մեղուն

Ձիուկ

Կաքավիկ

Եթե դուր է գալիս քեզ, արա այսպես․․․

 

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Ազատ նկարչություն նախագծի թեմաների շուրջ, ինքնանկար, դիմանկար

Գունավոր թղթերով աշխատանք՝  արև, աքաղաղ

Պլաստիրինով, կավով ծեփ

 

Մաթեմատիկա, շարժական խաղեր

Առարկաների հատկությունները՝  համեմատում ըստ չափի, ձևի, գույնի, նյութի

Առարկաների տարածական առնչություններ՝ աջ-ձախ-մեջտեղ, վերև-ներքև, վերևինը-մեջտեղինը-ներքևինը, ներս-դուրս, վրա-տակ

Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով, համեմատում շատ-քիչ-նույնքան

1-9 թվերը և թվանշանները՝ մինչև 10-ը առարկաների համրանք պատկերների միջոցով, ուղիղ և ետ համրանք

0-9 թվերի կազմությունը, 9- սահմանում գումարում, հանում, գումարի, տարբերության անհայտ բաղադրիչը գտնելը, 0 թիվը

Միանիշ թվերի համեմատումը

Երկրաչափական պատկերներ

 

Մարմնամարզություն

Շարային վարժություններ, հրահանգեր, մարզական խաղեր, եռանիվ, երկանիվ հեծանիվների վարում, լող

 

Ես և շրջակա աշխարհը

Տարվա եղանակներ, շաբաթվա օրեր, կենդանական աշխարհ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ, սողուններ

Այցելություն ագարակ

 

Աշխատակարգ՝ օգոստոսի 30. Նախագծային շաբաթ (Սեպտեմբերի 2-6)

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “«Ես» ուսումնական նախագիծ

  1. Уведомление: Սեպտեմբերի նախագծեր — Դպրոցի ղեկավարի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s