Առցանց ուսուցում․(Մարտի 16-20)

thumbnail_Արամ Գաբրիելյան—վիրուսՇաբաթվա նախագծերը՝

Առողջ ապրելակերպի և հիգիենայի ստուգատեսային շաբաթ

«Ձոն» տեխնոլոգիական — ստեղծագործական նախագիծ

Շարունակում ենք վիրուսներից պաշտպանվել:  Պատրաստում ենք հետաքրքիր պաստառներ, տեսանյութեր կամ ռադիոնյութեր : Ինչպե՞ս լվանալ ձեռքերը, ի՞նչ հաճախականությամբ, ինչպե՞ս պաշտպանվել և ինչպե՞ս ճիշտ սնվել:

Մարտի 16

Սովորի՛ր  Հ․ Թումանյանի «Արագիլ»բանաստեղծության  երկու քառատողը։Նկարի՛ր «Արագիլ» բանաստեղծությունը  Paint-ով և մուտքագրի՛ր քեզ դուր եկած տողը։

Մաթեմատիկա (բանավոր համրանք , գումարում-հանում, թվերի համեմատում ․1-20 թվեր)

Մարտի 17

Ա․ Սովորի՛ր  Հ․ Թումանյանի «Արագիլ» բանաստեղծության երրորդ քառատողը․

Բ․ Տեխնոլոգիական աշխատանք․Պատրաստի՛ր  արագիլ( գունավոր թղթերով), ( ահա ուղղորդող տեսանյութի հղումը , կարող ես նայել ու պատրաստել)։

Արտասանի՛ր  բանաստեղծությունը,տեսագրե՛ք, տեսանյութը տեղադրե՛ք Youtube-ում, հղումն ուղարկե՛ք։

Մարտի 18

Խորհուրդ են տալիս երեխաները․ (2-րդ մաս)

Այս ընթացքում շատ ենք խոսել հիվանդություններից, վիրուսներից պաշտպանվելու, կանոններին հետևելու մասին։ Քո խորհրդով պատրաստի՛ր  տեղեկատվական տեսանյութ․

( ինչպե՞ս են փոխանցվում վիրուսները, ինչու՞ պետք է հաճախ լվանալ ձեռքերը, ինչու՞ հազալիս, փռշտալիս բերանը փակել ձեռքերով, թաշկինակով, ի՞նչ սնունդ է հարկավոր մեր օրգանիզմին և այլն)։

Կարող ես նկարել նաև Paint-ով նկար-պաստառ՝ առողջ լինելու և չհիվանդանալու խորհուրդներով։

Առաջարկում եմ դիտել նաև  այս տեսանյութը, (ցանկացողները կարող են պատրաստել և ուղարկել տեսանյութը) <<«Ալկոգել» տնային պայմաններում>>։

Մարտի 19

.Ղ.Աղայան«Արևի հրամանը»(աուդիոհեքիաթ իմ ընթերցմամբ․ ունկնդրի՛ր հեքիաթը)

.Նկարի՛ր Paint ծրագրով, մուտքագրի՛ր վերնագիրը ,մուտքագրի՛ր քեզ դուր եկած հրամանը և չմոռանաս նշել, թե որ եղանակն ես նկարել։

.Կազմակերպել առավոտյան մարմնամարզություն (ցանկալի է բացօթյա) և պատրաստել տեսանյութեր։

Մարտի 20

«Ձոն» նախագիծ․

 «Մայրիկիս դիմանկարը»

․Նկարի՛ր մայրիկիդ դիմանկարը(մատիտներով, ջրաներկով, Paint-ով՝ քո ընտրությամբ)  և նկարն ուղարկի՛ր ինձ։

 Խնդիրներ մայրիկների մասին․

(Կարդա՛ և լուծի՛ր խնդիրները։ Փորձի՛ր ինքդ հորինել նմանատիպ խնդիր (մայրիկի  մասին)։ Քո հորինած խնդիրը մուտքագրի՛ր և ուղարկի՛ր ինձ։ )

1․Արամը մայրիկին նվիրեց 10 վարդ, իսկ Վահեն՝ 7 վարդ։ Տղաները որքա՞ն ծաղիկ նվիրեցին մայրիկին։

Լուծում

2․ Մայրիկը  քաղեց 20 խնձոր։  Խնձորներից 10-ը տվեց  Արեգին,  իսկ մնացածը պահեց Ժիրայրի  համար։

Մայրիկը  քանի՞ խնձոր կտա Ժիրայրին։

Լուծում

 

 

 

 

 

Օգտակար հղումներ

Օգտակար հղումներ

Երաժշտություն․ Սեդա Թևանյանի բլոգ

Ռուսերեն․ Դիանա Ղազարյանի բլոգ

Անգլերեն․ Լիանա Ասատրյանի բլոգ

Շախմատ․ Առնոլդ Միքայելյանի բլոգ

 

Երաժշտության ունկնդրում

Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի

Մարմնամարզության համար երաժշտություն

Creativ Dance Studio

Նավաստի խեցգետին

Физкультминутка 

Ուսումնական խաղեր

Գտի՛ր 10 տարբերություն

Խաչեր ու զրոներ

Խճանկարներ

Սուդոկու

Բզեզ ուսումնական կայք

 

 

Իմ էլեկտրոնային հասցեն՝ k.hovsepyan@mskh.am

 

Запись опубликована в рубрике «Ձոն» նախագիծ․ Մայրիկատոն, Ստուգատեսային շաբաթ, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s