Ուսումնական, ճանաչողական, հետազոտական շրջայց, իմացական ոլորտի զարգացում:Ամրապնդել սովորողի կապը շրջապատող միջավայրի հետ: Հնարավորություն ստեղծել հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքներ ստանալ:
Ամսաթիվ՝ 29.09.2020թ.
Դասարան՝ 2.2 դասարանի սովորողներ
Սովորողների թիվ՝ 19
Պատասխանատու՝ Քրիստինե Հովսեփյան
Օգնական՝ Անի Ենգոյան
Ճանապարհածախսը՝ Ծնողական համայնք
Մեկնում՝ 10:00, Արևմտյան դպրոցից
Ժամանում՝ 16:00, Արևմտյան դպրոց
Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի
Կանգառներ`
Քարաշամբ գյուղ (բրդուճներով ընդմիջում՝ Բջնի և Արագետերի խառնարանի մոտ)
Քայլք դեպի Բջնու բերդ
Քայլք Հրազդան գետի տարածքով
Օրակարգ՝
11:00 Սբ.Աստվածածին եկեղեցի ներսում՝ («Առավոտ լուսո», «Հայր մեր») երգ․
տեղանքի ուսումնասիրում
12։00՝ Քայլք դեպի Բջնու բերդ (եկեղեցուց`գյուղի միջով)
12:30 Նախաճաշ
13։00՝ Միջավայրի խնամք, դիտարկումներ
15։00՝ Նկարչական պլեներ գետի ափին․ միջավայրի խնամք, դիտարկումներ
15։30՝ Ազգային խաղերի կազմակերպում
16։00՝ Վերադարձ
Խնդիրները՝
- տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
- խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
- իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
- ուսումնասիրել միջավայրը
- էկո աշխատանքի իրականացում.
- լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
- արևապաշտպան գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ
- խաղեր՝ գնդակ, պարան
- անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցի
- օրապահիկ
- գունավոր մատիտներ
- Էկո տոպրակներ,ռետինե ձեռնոցներ
Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
Предпросмотр(откроется в новой вкладке)
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Որպես ամփոփում՝
Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և դասարանական բլոգում, սովորողների բլոգներում։
Արդյունքներ
«Ակունք» ռադիոյի եթերում զրուցում ենք մեր ճամփորդության մասին․
Ուսումնական ճամփորդություն, բարձունքի հաղթահարում Բջնու բերդ(նախագիծ)
Ուսումնական ճամփորդություն դեպի Բջնի .
Մեր ճամփորդությունը: Պատմում է Արևը
Բջնի․Ցողիկ Աբրահամյան
Ճամփորդության մասին է պատմում Արմեն Գալստյանը