Իմ մասին
Ողջույն:
Ես Քրիստինե Հովսեփյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում որպես դասվար: Մասնագիտությամբ բանասեր եմ: Սիրում եմ ընթերցել, ստեղծագործել, սպորտով զբաղվել, հեծանիվ վարել, ճամփորդել…Սիրում եմ մանուկների լուսառաք աշխարհը: Այստեղ անվերջ ստեղծագործելու հնարավորություն կա. այստեղ այնքա~ն սիրուն են գույները…
Օրացույց
Որոնում
Ֆոտոպատում
Это слайд-шоу требует JavaScript.
Արխիվ
Դիտումներ
- 65 331
Բաժիններ
Հղումներ
Архив за месяц: Декабрь 2020
Մտքի զարգացում․ մաթեմատիկա
Խնդիրներ լուցկու հատիկներով․
Մեր օրհնանքների ծառը
Բանահյուսական հրաշալի գոհարներ ունենք մենք՝ բոլորս, որոնք պետք է, անհրաժեշտ է փոխանցել սերնդեսերունդ։ Մեր տատիկ-պապիկների շուրթերից լսած շատ-շատ սիրուն բաներ պետք է գրի առնել, փոխանցել- տարածել․․․ Ահա այս սկզբունքով էլ զարդարեցինք մեր տոնական ծառը՝ օրհնանքների ծառը։ Երեխաները գունավոր թղթիկների վրա … Читать далее
Рубрика: 2․2 դասարան, Uncategorized
Оставить комментарий
Ամանորին ընդառաջ(այլընտրանքային նկարչություն)
Ապակենկարչություն․ «Մենք կարողանում ենք»․․․ Վարպետության դասերը մեր դասարանում ինքնանպատակ չեն։ Անցյալ տարի մեր սեբաստացի ծնող Սիրանուշ Զաքարյանի օգնությամբ սովորեցինք նկարել ապակիների վրա, այս տարի արդեն երկրորդ դասարան ենք և փորձեցինք ինքնուրույն նկարել։ Դիտեք մեր տեսանյութը, վատ չի ստացվել, չէ՞․․․
Ուրախ ընկուզախաղեր — տոնական ծառի զարդարման նախապատրաստական աշխատանքներ․
Ամանորին ընդառաջ․․․ Ընկույզիկները ներկեցինք, որպեսզի զարդարենք Մեր տոնական ծառը․․․ Խաղացինք ուրախ ընկուզախաղեր և չիք արեցինք բոլոր վատ-վատ բաները․․․
Рубрика: 2․2 դասարան, Ամանոր, Ժողովրդական խաղեր, ԽԱՂԱԴԱՐԱՆ
Оставить комментарий
Աշխատաժամանակ՝ դեկտեմբերի 28-30
Դեկտեմբերի 28 Մասնակցություն 2-4 տարեկանների«Լույսեր,գույներ , ղողանջներ» տոնական միջոցառմանը։ Կաբինետների մաքրություն։ Նախապատրաստական աշխատանքներ հունվարյան ուսումնական ճամբարին, ստուգատեսին ընդառաջ Աճի բնութագրերի ամփոփում: 16:00 առցանց հավաք Մանուշակ Աբրահամյանի հետ: Դեկտեմբերի 29 Առցանց Աճի բնութագրերի ամփոփում: Հաշվետվությունների հրապարակում։ Դեկտեմբերի 30 10.00 — մանկավարժական աշխատողների առցանց … Читать далее
«Սառցե սիրտը» ներկայացում Սունդուկյանի անվան թատրոնում․
2-րդ դասարանցիների տոնական օրը կիսատ կլիներ առանց հետաքրքիր թատրոն դիտելու։ Այս անգամ ուղևորվեցինք դեպի Գ․ Սունդուկյանի թատրոն, դիտելու «Սառցե սիրտը» ներկայացումը։ Երեխաները շատ են սիրում այս ներկայացումը և մեծ ոգևորությամբ դիտեցին մինչև վերջ։
Բնագիտատեխնիկական ստուգատես․ Ներկում ենք ծաղիկները․
Ներկայացնում է Արմեն Գալստյանը
«Բանավոր մաթեմատիկա». Ընտրությամբ գործունեություն
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիրը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» կրտսեր դպրոցում. Ուսուցման նպատակները. Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են … Читать далее
Աշխատակարգ՝ 21․12-25․12
Շաբաթվա նախագծերը՝ , «Ամանորյա ծես» ․(01․12-05․01)․«Լույսեր, գույներ, ղողանջներ» «Ընթերցողական շուրջտարյա նախագիծ», «Ակունք» ռադիոյի հերթական թողարկում Տեխնոլոգիա-Ինքնաշեն խաղալիքներ․ տոնական ծառի պատրաստում Նկարում ու նկարագրում ենք հեքիաթի հերոսներին ( ջրաներկով, մեզ ծանոթ համակարգչային նկարչական ծրագրերով) Ես և շրջակա աշխարհը․ Ամանորի և ավանդույթների մասին/Ամանորը տարբեր երկրներում … Читать далее
Կենդանիներն ու մենք․
(Կենդանիներ, թռչուններ) «Ակունք» ռադիոյի հերթական եթերում 7 տարեկանները զրուցում-պատմում են իրենց սիրած կենդանիների և թռչունների մասին։ Անպայման ունկնդրեք մեզ․․․
Рубрика: 2․2 դասարան, «ԱԿՈՒՆՔ» ռադիո
Оставить комментарий