Ընդունելություն 2022-2023

«Մեր կրթահամալիրն այս ֆենոմենով է բացառիկ. այն յուրաքանչյուրինն է դառնում, ով որևէ գործով, առիթով, ծրագրով, նախագծով առնչվում-հայտնվում է այստեղ» :

Աշոտ Բլեյան

Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամս.

Ես Քրիստինե Հովսեփյանն եմ: Աշխատում եմ « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում որպես դասվար:

2015 թվականից այս մեծ ու սիրուն ընտանիքի անդամ եմ: Սիրում եմ երեխաների լուսառաք աշխարհը՝ մաքուր, անեղծ, դրական: Եվ այս սերն է, որ օգնել է ընտրել մանկավարժի մասնագիտությունը :  Մեր կրթահամալիրում հետաքրքիր, գունեղ, ստեղծագործ ճանապարհ է բացվում յուրաքանչյուրիս առջև: Այստեղ սովորողներն ունեն մտածելու, զգալու, ստեղծագործելու մեծ հնարավորություն…

Ուրախ եմ, որ նոր` 2022-2023 ուսումնական տարում շարունակելու եմ սիրելի աշխատանքս 6 տարեկանների հետ, էնպես որ, սիրելի~  6  տարեկան , եթե դու ունես ցանկություն հետազոտելու, ստեղծագործելու,  շա՜տ-շա՜տ  ճամփորդելու, եթե դու ուզում ես սովորել թռչել, հավաքի՜ր ուսապարկդ ու արի՜…Արի՜ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց և քո առջև կբացվի բացահայտումների մի նոր, հրաշալի տիեզերք…Տո՜ւր ձեռքդ և միասին կթևածենք այս հրաշալի տիեզերքում…

Սպասում եմ քեզ սիրով ու անհամբերությամբ…

Իմ ինքնակենսագրականը

Ընդունելության հայտարարությունը ենթակայքում

Սովորողի ընդունելության կարգ

1-4 դասարանում սովորողի  պայմանագիր.

Պայմանագրի քննարկվող տարբերակ՝ Պայմանագիր 2022

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր`

  • Ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճեն
  • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
  • Երեխայի սոցքարտի պատճեն
  • Հաշվառման մասին տեղեկանք (անձնագրային բաժնից)
  • Պոլիկլինիկայից բժշկական գործ
  • Երկու լուսանկար 3×4 չափսի

Հայտագրման հարցաթերթ.

Հետադարձ կապ

Հասցե՝ ՀԱԹ, Ա.Բաբաջանյան 38/1
Հեռ`+374 (10) 74 21 72, (093) 133 807
Էլ. փոստ՝ g.baljyan@mskh.am
dproc-partez@mskh.am

Запись опубликована в рубрике 1.2 դասարան /2022-2023, 2022-2023 ուսումնական տարի, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s