«Ձոն» նախագիծ․ մայրիկատոն

Խմբագրման փուլում է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։ Ծրագիրն իր մեջ ներառում է օրացույցով նախատեսված նախագծեր՝ անհատական նախագծեր, ծեսեր, ֆլեշմոբներ, ցուցահանդեսներ, ստուգատեսներ,  ուսումնական ճամփորդություններ, հետազոտական ճամբարներ։
Ծրագրի հիմքում է Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը    և այն ապահովում է
պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները՝

  • անընդհատ կրթվելու կարևորությունը
  • սովորողի անհատական կրթության իրավունքը
  • հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթների իրագործումը

«Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացվում է հաշվի առնելով սովորողի անհատականությունը և տարիքային առանձնահատկությունները ։ Ծրագիրը նպատակ է հետապնդում ձևավորել ինքնուրույն, անընդհատ ինքնակրթվող, հետազոտող անհատ ։

Ուսուցման նյութական միջավայրը  բաց, անվտանգ թափանցիկ, հիգիենիկ, հետաքրքիր, ներառող, շարունակ փոփոխվող ու զարգացող է։  Սովորողները, ուսուցիչները հաճախում են նոթբուք-նեթբուքով։ Ուսուցումն իրականացվում է  WiFi ծածկույթով, Smart հեռուստացույցով, էլեկտրոնային գրատախտակով, լուսավոր, հարմար կաբինետներում, ընթերցարանում, լաբորատորիայում, արհեստանոց-արվեստանոցում, աստղացուցարանում, փորձարարական հողամասում, բակում, դաշտային-արշավային պայմաններում, արգելոցում, թանգարանում, համերգասրահում, ստեղծագործական հավաքում , ուսումնական ճամբարում և այլն։

Ուսուցման մեդիամիջավայրը իր մեջ ներառում է՝ սովորողի և ուսուցչի ուսումնական աշխատանքով ստեղծվող և սպասարկվող mskh.am կայք, մեդիագրադարան, TV և ռադիո, հիմնադիր տնօրենի մանկավարժական բլոգ,  մասնագիտական խմբերի, ուսումնական կենտրոնների, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգներ։

Կրթական ծրագիրն իրականացվում է  ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը ուսումնական օրացույցն է,։ Օրացույցները հրապարակվում են դասարանական բլոգներում և դրանով  պայմանավորված  են  իրականացվում ուսումնական նախագծերը, սովորողների ծննդյան ծեսերը։ Տարվա ընթացքում համալրվում են նոր նախագծերով , իսկ տարեվերջին արդեն ունենում ենք տարաբնույթ նախագծերով և ամփոփումներով ընդգրկուն մի փաթեթ ։ Օրացույցում ընդգրվում են նաև ընտանեկան նախագծերը և ամենամսյա ֆլեշմոբները, որոնց մասնակցում են սովորողն ու իր ընտանիքի անդամները։ (Ֆլեշմոբների առաջադրանքները հիմնականում համապատասխանեցվում են տվյալ ամսվա նախագծին)։ Այն կարևոր է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի, և թե՛ ծնողի համար։  Ծնողները ևս ակտիվ հետևում են օրացույցին։

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Նախագծային ուսուցումն իրականում ձեռքբերում է ուսուցչի համար։ Այն նպաստում է սովորողի ճանաչողական, հետազոտական, համագործակցային հմտությունների, կարողությունների զարգամանը: Սովորողի աշխատանքը դարձնում է ավելի համակարգված և տեսանելի։

 Նախագծային ուսուցումը ձեռքբերում է նաև սովորողի ընտանիքի համար, քանի որ ընտանիքը ներգրավվում է ուսուցման գործընթացին, դառնում նրա լիիրավ մասնակիցը:

Նախագծային ուսուցումը նաև ներառական կրթություն իրականացնելու համար է շատ կարևոր ։

Նախագծային ուսուցման առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն ես ունենում տվյալ նախագծում ինտեգրել բոլոր առարկաները։

Ինտեգրված դասերը նպաստում են սովորողների բազմակողմանի զարգացմանը: Քանի որ նմանատիպ դասերի ընթացքում նրանք սկսում են աշխարհը դիտարկել որպես մեկ ամբողջություն։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Յուրաքանչյուր շրջանի համար առանձնացնում ենք գործունեության կազմակերպման տարբեր ձևեր, նախագծեր։

«Ձոն » նախագիծը գալիս է գարնան հետ որպես  ձոն գարնանը, բնությանը , մայրիկներին։ Եվ այս նախագիծն իրականացնելիս ամենատարբեր գործունեություններն ենք կիրառում, հիմքում ունենալով մայրիկների տոնը, բնությունը, գարունը։ Գործունեության ընթացքում ստեղծագործական շատ աշխատանքներ ենք կիրառում ։ Այս առումով չափազանց կարևոր են  իտալացի մանկակագիր Ջաննի Ռոդարիի թե՛ ստեղծագործությունները, թե՛  «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը։ (Ջ․ Ռոդարիի ստեղծագործությունները նպաստում են, որպեսզի երեխաների մոտ ձևավորվի վառ երևակայություն, ստեղծագործ ճկուն միտք, զարգանան խոսքային հմտություններ,  և այս հատկանիշների շնորհիվ էլ նրանց խաղարկուն մտածողությունը, տող-պատկերները մի կախարդական, գունեղ  աշխարհ են պատկերում։ Ռոդարիական մեթոդները մշտապես սեբաստացի ուսուցիչների հետ են)։

«Ձոն» նախագիծ․

Նախագծի ընթացքը՝  01.03-09.04

Նպատակը

  • Խոսքի և վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տրամաբանական ևկառուցողական մտածողության զարգացում

Խնդիրները՝

  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Լրագրողական հմտությունների կիրառում.
  • Հարցազրույցներ վարելու հմտության զարգացում

Ուղղություններ՝

  • Ձոն գարնանը, մայրիկին․ գարնանագովք, մայրիկագովք․
  • Գարնանային պատկերասրահ․ պլեներ, ֆոտոպլեներ, աշխատանք «Paint» ծրագրով
  • Միջավայրի խնամք․ դպրոցի -պարտեզի խնամք, դասասենյակի, միջանցքի ծաղիկների խնամք
  • Տեխնոլոգիական աշխատանք՝ կավից, փայտից կրծքազարդեր, կախազարդեր, այլ աշխատանքներ
  • Մաթեմատիկական որոնումներ՝

Նկարագրություն՝

Լրագրողական աշխատանք․

Տեղեկություններ մայրիկի մասին. հարցազրույց  տատիկ-պապիկների, մեծահասակների հետ

  • Մայրիկի ծննդյան օրը,ամիսը, տարին, նկարագրել մայրիկի ծնված եղանակը..
  • Մայրիկի սիրելի երգը, բանաստեղծությունը.
  • Մայրիկի մասին՝(պատումներ) տեսաֆիլմերի, ռադիոնյութերի, «Paint»  ծրագրի միջոցով
  • Այլ

Ստեղծագործական երևակայության զարգացում․

  • Ստեղծագործում են սովորողները՝ բանաստեղծություններ, շուտասելուկներ, աքրոստիկոսներ, հանելուկներ նվիրված մայրիկին
  • Մայրիկագովք
  • Իմ մայրիկը նման է…
  • Երբ մայրիկս փոքր էր…
  • Սովորողները «Paint» նկարչական ծրագրով կնկարեն  գարուն(տարիքին համապատասխան՝ կմուտքագրեն բառեր, պատումներ)
  • Սովորողները «Paint» նկարչական ծրագրով կնկարեն  մայրիկին(տարիքին համապատասխան՝ կմուտքագրեն բառեր, պատումներ)

Նախագծի արդյունքում՝

  • Մեդիաբացիկների ստեղծում
  • Ռադիոնյութերի, տեսաֆիլմերի ստեղծում
  • Իմ նվերը մայրիկին. Աշխատանք կավով
  • Իմ նվերը մայրիկ. Պատրաստում ենք փայտե շրջանակներ- մայրիկների նկարներով (համագործակցային նախագիծ Գնել Հարությունյանի հետ)
  • «Տառթխիկ»՝ մայրիկիս անվան «համեղ» տառը
  • Սովորողների արած ֆոտոներով և ձայնագրություններով կպատրաստենք ուսումնական ֆիլմ

Օգտակար հղումներ՝

Նախագիծը մշակեցին Քրիստինե Հովսեփյանը, Մարինե Մարտիրոսյանը և Անի Գրիգորյանը

Запись опубликована в рубрике «Ձոն» նախագիծ․ Մայրիկատոն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий