«Մանկավարժական աշխատողի հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ»

71400922_497298854456321_3983186480292954112_n

Երեկ՝ հունիսի 9-ին «Մանկավարժական աշխատողի հանդիպում կրթահամալիրի տնօրերին հետ» նախագծի շրջանակներում հետաքրքիր և  օգտակար  զրույց ծավալվեց։  Զրույցի հիմնական  թեմաներն էին՝

 

Ա․Ընտանեկան դպրոցում ի՞նչ ստացավ սովորողընրա ծնողըուսուցիչըհեղինակային կրթական ծրագիրը։

Բ․«Ուռաինչ կուզեմ՝ կանեմ»-ի շրջանում ենք։ Ի՞նչ են անում սովորողըծնողըուսուցիչը հիմա՝ երեկայսօր, …. հունիսին։

Գ․Հուլիս-օգոստոս շրջանին ի՞նչ անուն տանք։ Ինչպե՞ս կազմակերպվի հուլիս-օգոստոսը հետազոտող ուսուցչի, որ մանկավարժական հավաքանիի ստեղծած հեղինակային մանկավարժությունը անհատական ապրվի, ընկալվի որպես յուրաքանչյուրի ձեռքբերում։ Ինչի՞ պակաս-պետք ունի իր դասարանում «Իմացումի  հրճվանք » կրթական ծրագրի հեղինակը։

Ա․Ընտանեկան դպրոցում կատարած աշխատանքների շնորհիվ սովորողների  մոտ ավելի զարգացան ինքնուրույնության, պատասխանատվության, համագործակցային, ստեղծագործական կարողությունները։ Ծնողների հետ մեր համագործակցությունը ոգևորիչ է նաև սովորողների համար և նրանք էլ իրենց հերթին ակտիվ ու սիրով մասնակցում են մեր համատեղ մշակած նախագծերին։ Ծնողներն էլ ինքնաբացահայտվելու, իրենք իրենց որպես ծնող-ուսուցիչ ճանաչելու հնարավորություն ունեցան։ Զարգացում ապրեց   նաև մեդիագրիագիտությունը, օպերատորական, մոնտաժային հմտությունները(  ունենք ընտանեկան դպրոցներ, որտեղ օպերատորի գործունեությամբ են զբաղվել նաև տատիկները, ահա դրանցից մեկը՝ «Ընտանեկան ազգային խոհանոց»)։Որոշ սովորողներ էլ՝ մոնտաժային ծրագրի միջոցով սկսեցին ինքնուրույն պատրաստել իրենց տեսաֆիլմերը՝ ահա այդպիսի աշխատանքի սիրուն օրինակ  Ղ․ Աղայան «Ատամը փոխած»։

Իսկ ինձ համար կարևոր շրջան է․ նորից՝ սիրելի կրթահամալիրում եմ, սիրելի աշխատանքով․․․Հենց տարեսկզբից մտածել էի, որ կհամագործակցենք ծնողական համայնքի հետ։ Սկսեցինք հաղորդակցվել, ճանաչել միմյանց և մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ տաղանդավոր ծնողների խումբ  ունենք։ Մեր համագործակցությունը սկսվեց ֆիզիկական միջավայրում՝ արդյունքում ունեցանք ծնողների կողմից կազմակերպված հետաքրքիր վարպետության դասեր(«Ապակենկարչություն»,«Իմ շապիկն իմ ձեռքերով»,«Ազգային խոհանոց․ Պատրաստում ենք տարեգաթա, տոնական թխվածքաբլիթներ»։ 

Որոշել էինք, որ շարունակական ընթացք կունենան մեծ համագործակցային նախագծերը, բայց թագավարակի տարածումից հետո մի պահ  մտահոգություն առաջացավ, թե ինչպես է հնարավոր կազմակերպել հետագա ուսումնական ընթացքը․․․և պետք է նշեմ, որ չնայած անորոշությանը, հոգու խորքում  գիտեի, որ մեր կրթահամալիրն իր փորձով կգտնի ամենաօգտակար տարբերակը․․․այդպես էլ եղավ․ Այս ընթացքում կազմակերպված վեբինարներն արագ կողմնորոշվելու, հետագա անելիքները կազմակերպելու հնարավորություն տվեցին։  Ուրախ եմ նշել, որ ծնողների հետ մեր համագործակցությունն էլ ավելի խորացավ և արդյունքում ունեցանք տեսադասերի, տեսազանգերի, համագործակցային մի ընդգրկուն փաթեթ՝Մեր ծնող- ուսուցիչները․․․․(Եվ մեզանից յուրաքանչյուրն էլ զգաց, թե ինչպես թվացյալ խոչընդոտները վերածվեցին ձեռքբերումների)․․․

Բ․Այս ընթացքում սկսել ենք աշխատել Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն. «Սասնա ծռեր», փառատոնի ընտանեկան միջավայրը, շրջակա միջավայրը փառատոնի շրջանակներում, լրացրել  ենք «Բանգլադեշյան բաց  պլեներ»-ի հայտերը։ Շարունակում ենք նաև մեր առցանց հանդիպումները։ Պայմանավորվածություն ունեմ մասնակից ծնողների հետ։ Իսկ մեր նկարչուհի ծնող-ուսուցիչ Սիրանուշ Զաքարյանը նախաձեռնել է ընտանեկան դպրոցում նկարել  էպոսի հերոսներին և փառատոնի շրջանակներում ներկայացնել  տեսադասը։

Շատ ուրախալի է  սովորողների ոգևորությունը։ Այս ընթացքում կատարում են իրենց բակի, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքներ և նյութերն ուղարկում են ինձ, որոնք էլ սիրով տեղադրում եմ մեր  ուսումնական բլոգի «Միջավայրի և կենդանիների խնամք» բաժնում ։

Այս  ամռան ընթացքում նախատեսում եմ զբաղվել ինքնակրթությամբ, մասնակցել «Իմացումի հրճվանք» ծրագրի  մշակման աշխատանքներին, ինչպես նաև մեր  սովորողների հետ կունենանք   առցանց ուսումնական ճամբար։

Ունեմ նաև պայմանավորվածություն  ընկեր Գոհարի հետ և ֆիզիկական միջավայրում  պարբերաբար կատարում եմ  միջավայրի խնամքի աշխատանքներ։

Գ․Ստեղծագործ ամառ կամ ամառը մեր ձեռքերում․ Այո՛, այս ամառը տարբերվում է բոլոր ամառներից։ Հիմա մենք ինքնակրթվելու, սիրելի գործով զբաղվելու ավելի շատ ժամանակ ունենք։ Ընթացքում սովորողների հետ առցանց ճամբարային հանդիպումները կշարունակենք և մեր կատարած աշխատանքները կամփոփենք բլոգում։

Ես որպես հետազոտող ուսուցիչ  մեծ հետաքրքրություն ունեմ սովորողների ստեղծագործությունների(հորինուկներ, հեքիաթ, պատումներ, բանաստեղծություններ)նկատմամբ։ Մեր կրթահամալիրում  սովորողներն ունեն մտածելու,զգալու, ստեղծագործելու, տեսնելու իրենց ուրույն  ձևը և ես հաճախ հյուր եմ գնում բլոգից բլոգ , կարդում նրանց սիրուն, հետաքրքիր մտքերը, ինձ օգնում են նաև դասվարները, ուղարկելով  իրենց սովորողների ստեղծագործությունները։Բլոգում էլ առանձնացրել եմ «Ստեղծագործում են սովորողները» բաժին և նրանց սիրուն գործերը հավաքում եմ այդ բաժնում, ինչպես նաև ուղարկում եմ «Հասկեր» մանկական կայքին։

Մեր սովորողներին կարդալը  հոբբի- սիրելի զբաղմունք է դարձել   ինձ համար․․․

Շատ կարոտում եմ ֆիզիկական միջավայրում մեր հանդիպումները։Եվ՛ մեզ, և՛ մեր սովորողներին ամենից շատ դա է պակասում։

 

 

Запись опубликована в рубрике 2019-2020 ուս. տարի, 2․2 դասարան, Հոդվածներ, մշակումներ, Ամառային ուսումնական ճամբար, Առցանց ուսուցում, Ինքնակրթություն, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s