Մի անվան պատմություն. «Անունախաղ»

«Ես և իմ տիեզերքը» նախագծի շրջանակներում վերլուծում-ստուգաբանում ենք նաև մեր անունները: Ինչպես նաև հետաքրքիր խաղի միջոցով, պարզեցինք մեր անվան գույնը: Երբ զրուցում էինք մեր անունների մասին, սովորողներին հարցրի, թե արդյո՞ք գույն ունի մարդու անունը: Նրանք ծիծաղեցին և ասացին, որ ո՜չ…անունը գույն ունենալ չի կարող: Այդ ժամանակ ես նրանց առաջարկեցի, որ փակեն աչքերը, երեք անգամ մտքում արտասանեն իրենց անունը և այդ ժամանակ կտեսնեն անվան գույնը…

-Վա՜յ, իմը կանաչ է…

— Իմը՝ կապույտ…

-Իմը՝ գունավոր…

Դասարանում գունավոր անունների հրավառություն էր…

(Ռադիոնյութի նկարի վրա ծրագրի պիտակն է, քանի որ երկար է նյութը: Պարզապես շատ էինք ցանկանում , որ նյութն ամբողջական լինի: Քանի որ ռադիոնյութ է, կարծում եմ, այդքան էլ չի խանգարի):

Запись опубликована в рубрике 3.2 դասարան, «Ես» նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий