Սամվել Կոսյան. «Ամենատխուր և ամենաուրախ քառասունոտնուկը»

Գիրքը նվեր էի ստացել տարիներ առաջ և առաջինը կարդաց տղաս: Ոգևորված ու պայծառ աչուկներով սկսեց քննարկել ինձ հետ, պատմել գրքի մասին, այնուհետև ինքս էլ կարդացի, ու նույն ոգևորվածությունն էլ ինձ համակեց:

Մեր դասարանում, երբ ավարտեցինք «Քեռի Ֆեոդոր»-ի գիրքը, որոշեցինք , որ սկսենք նոր գիրք կարդալ, մի քանի գրքերի անուն տվեցի և իմ 8-9 տարեկան սովորողներին շատ հետաքրքրեց Սամվել Կոսյանի այս գրքի վերնագիրը: Մի փոքր ներկայացրի գրքի մասին և որոշեցինք անպայման կարդալ: Երկար փնտրեցինք համացանցում, բայց ցավոք, գրքի թվային տարբերակը չգտանք: Այդ ժամանակ միտք հղացավ կապվել հրատարակչի հետ և խնդրել գրքի թվային տարբերակը: Խոսեցինք նաև հեղինակի հետ, նա էլ սիրով համաձայնեց , որ հրատարակչությունը տրամադրի գրքի թվային տարբերակը:

Ահա և սիրելի հեղինակի գործը մեզ մոտ է…Հաճելի ընթերցում բոլորին…

Запись опубликована в рубрике 3.2 դասարան, «Ճանաչենք ժամանակակից գրողներին». Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий