
Ճամփորդությունն իրականացնում ենք «Հակաբացիլ Կոմիտաս» և «Ելք» ստուգատես նախագծերի շրջանակում:
Հակաբացիլ Կոմիտաս համերգ—ֆլեշմոբի վայրը՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ, ծնողական համայնք
Երաժշտության դաղավանդող՝ Սեդա Թևանյան
Օգնական՝ Անի Ենգոյան
Օրը՝13.06
Ժամը՝9:15-16:00
Մեկնումը՝ Յուրի Բախշյանի այգու հարակից տարածքից
Խորհրդատու հայրենագետ՝ Սոնա Փափազյան
Նպատակը՝
«Ելք» ստուգատես
Սովորողների և ծնողների համագործակցություն
Կոմիտասի երգերի տարածում
Ազգային խաղերի կազմակերպում
Խնդիրները՝
Զարգացնել երաժշտական ճաշակը
Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով սովորողների, ծնողների մեջ սեր առաջացնել երաժշտության և ազգայինի նկատմամբ:
Տարածել Կոմիտասյան երգերը:
Ծնողներին ներգրավել նախագծի ընթացքին, տարածմանը:
10:30- առաջին կանգառ՝ Արագածոտնի մարզ, Սաղմոսավանք
10:30-11:55- ընդմիջում խոտածածկ տարածքում
12:00-12:40- Հակաբացիլ Կոմիտաս համերգ—ֆլեշմոբ
12:45-13:15- Հայացք դեպի Քասախի կիրճ
13:20- շարժվում ենք Մուղնի
13:45- երկրորդ կանգառ՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի
13:50-14:15- ընդմիջում
14:20-15:00 շրջում ենք եկեղեցու բակում
15:15-16:00 վերադարձ
Ամփոփման երգեր, պարերգեր, խաղերգեր, խաղիկներ՝
1.Ա՜յ, արևը, արևը
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
2․ Հեյ իմ նազան իմ նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հովհաննես Թումանյան
ԱՂԲՅՈՒՐ
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»
ՀՈ~Յ ՆԱԶԱՆ
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Հարսանեկան երգեր.
Այ Ֆորկա, Ֆորկա
Այ, ֆորկա
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Փեսին շատ էրես մի տա,
Փեսին էյթիբար չըկա:
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Ջան, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա:.
Տիկնի պսակ
Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։
Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։
Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆ:
9.«Թամզարա» ծնողների հետ միասին