Աշնանային հավես բերքահավաքը Գառնիում

Օրը՝  20.10.2022թ.
Մեկնում՝ 09:30, Բախշյանի այգի
Վերադարձ՝ 16:00, Բախշյանի այգի
Վայրը՝ Գառնի, խնձորի այգիներ
Հյուրընկալող կողմ՝ 1.1 դասարանի Սարիբեկյան Միքայելի մորաքույր
Նախագծի մասնակիցները՝ 1․2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Քրիստինե Հովսեփյան
Օգնական՝ 
Անի Ենգոյան

Երթուղի՝ Երևան-Գառնի-Ազատի կիրճ– Քարերի սիմֆոնիա– Երևան
Հեռավորություն՝ 36,5 կմ
Խորհրդատու՝ Սոնա Փափազյան
Վարորդ՝ Հակոբյան Գագիկ
Եղանակը տե՛ս այստեղ

Նպատակ՝ Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում։ Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին։

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին
  • Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր
  • Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի 1.1 դասարանի սովորողի Միքայել Սարիբեկյանի մորաքույրը
  • Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի
  • Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու
  • Խնձորախաղեր

Ճամփորդական կանոններ /նյութը կցվում է/

Ծրագրում՝

Առավոտյան Արևմտյան դպրոցից (Բախշյան այգի) շարժվում ենք դեպի Գառնի, որտեղ մեզ սպասելու է 1.1 դասարանի սովորող Միքայել Սարիբեկյանի մորաքույրը։ Միասին կուղևորվենք իրենց այգի, որտեղ նա մեզ կծանոթացնի այգու տարածքին: Սովորողները կծանոթանան անհրաժեշտ աշխատանքային գործիքներին: Կբաժանվենք թիմերի ու կսկսենք բերքահավաքը՝ տեսակավորում, տեղավորում արկղերում:

Խնձորախաղեր՝

Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի

Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու

Մաթեմատիկական հաշվարկներ խնձորներով․ հաշվել խնձորները, կազմել խնդիրներ, համեմատել քանակը

Հակաբացիլ Կոմիտաս

Խնձորագովք՝ Գովենք, գովենք․․․
Կաքավիկ
Լորիկ
Խնոցի

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Բրդուճներ
  • Արևային գլխարկ
  • Տաք հագուստ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ, խոշորացույց

Մասնակիցներ՝

Հակոբյան Կարո

Հակոբյան Մարիա

Հունանյան Մելիսա

Սուքիասյան Նարի

Հակոբյան Արեգ

Շեկոյան Լեո

Տեր-Մկրտչյան Վահե

Տերտերյան Միքայել

Մովսիսյան  Տիգրան

Հովսեփյան Սոֆիյա

Աղոյան Դավիթ

Սարգսյան Անահիտ

Բարսեղյան Դավիթ

Տոնոյան Անուշ

Պետրոսյան Արիանա

Մուրադյան Նարեկ

Օհանջանյան Ազատ

Քոչարյան Նարե

Սարգսյան Լեո

Запись опубликована в рубрике 1.2 դասարան /2022-2023, Ուսումնական Ճամփորդություն, Ուսումնական ճամփորդություններ, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий