Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբերից աշխատել եմ առաջին դասարանցիների հետ: Շատ հետաքրիր, գունեղ, սիրուն շրջան ունեցանք: Սկզբում  ընկերացանք, հետո սկսեցինք մեծ հավեսով իրար հետ աշխատել: Այս շրջանում շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել: Սեպտեմբերը սկսեցինք գիտելիքի օրով, այնուհետև մեր կրթական հավես շքերթով գնացինք դեպի գույների շաբաթ: Առանձնահատուկ սիրուն էր մեր աշնանային լողափը` «Լողափնյա աշուն» նախագիծը շատ ուրախացրեց մեր վեց տարեկաններին: «Ես » նախագիծն էլ օգնեց ավելի շատ բան իմանալ միմյանց մասին:  Սեպտեմբերն ամփոփեցինք մեր առաջին բարձունքի նվաճումով` : Շատ  բուռն ու հետաքրքիր սեպտեմբեր ունեցանք:

Հոկտեմբերին արդեն լավ ընկերներ էինք դարձել: Միասնական, համատեղ իրականացրինք բոլոր նախագծերը և   Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք(03.10-28.10)-ի շրջանակում շատ հետաքրքիր աշխատանքներ արեցինք( մանրամասն` հոկտեմբեր ամսվա հաշվետվության մեջ):

Շատ գեղեցիկ էր մեր նոյեմբերը` «Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում շատ ստեղծագործական աշխատանքներ ենք իրականացրել: «Լավաշթխիկի հավես ծեսը մեր ագարակում» շատ ուրախացրեց մեր սովորողներին, ընկեր սեդայի հետ հավեսով երգեցինք, պարեցինք , օրհնանքներ ասացինք և թխեցինք մեր առաջին լավաշը: «Թթուդրեք»-ի ծեսն էլ շատ ոգևորեց մեզ, ամենահամեղ թթուն դրեցինք սիրով և ջերմությամբ: Նոյեմբերին իրականացրած բոլոր նախագծերը դիտեք նոյեմբեր ամսվա հաշվետվության մեջ:

Շա~տ սիրուն, լուսառաք և ուրախ է նաև մեր դեկտեմբերը: Այնքան մեծ էր մեր սպասումն ու հավեսը: Ամբողջ ընթացքում գույներն ու ժպիտները մեզ հետ են եղել: Միասին պատրաստել ենք մեր տոնական օրացույցը ,  ինքնաշեն խաղալիքները, տոնական ծառը,  մեդիաբացիկները, թղթե բացիկները, նկարազարդել ենք մեր տոնական հագուստը, սիրով ու հավեսով պատրաստվել ենք ամանորյա տոնախմբությանը և ցուցահանդես- վաճառքին:

(Դեկտեմբերյան ամփոփման մեջ ամեն ինչ մանրամասն արտացոլված է):

Հիմա էլ շատ անհամբերությամբ սպասում ենք հունվարյան ամենահավես ճամբարին: Ճամբարի նախագիծն արդեն բլոգում է, բլոգում է  նաև առաջին շաբաթվա մեր աշխատակարգը:

Բարի ընթացք բոլորիս…

Ըստ ամիսների`

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Запись опубликована в рубрике 1.2 դասարան /2022-2023, 2022-2023 ուսումնական տարի, Հաշվետվություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий