Ձմեռային հավես ճամբար (12 ջոկատի հաշվետվություն)

Ձմեռային ճամբարը շատ բուռն, հետաքրքիր էր նաև 1.2 ջոկատում: Առաջին դասարանցիները շատ պատրաստակամ, հավեսով մասնակցեցին բոլոր ստուգատեսներին, հանդիպումներին:

12 ջոկատն ունի 23 ճամբարական, ովքեր հաճույքով մասնակցեցին ստուգատեսներին:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում տարբեր գործունեություններ ենք ունեցել (22 առկա, 1 հեռավար )և ճամփորդել ենք (մասնակցել 17-18 ճամբարական):

Իրականացրել ենք 2 ճամփորդություն

ճամփորդություն Պլանետարիում(18 ճամբարական)

Ճամփորդություն «Mind center»

Ձմեռային ճամբար. «Բնագիտատեխնիկական ստուգատես». Լեգոժամ, ռոբոտաշինության պարապմունք «Mind center» կրթական կենտրոնում(17ճամբարական)

Կառուցողական խաղերի ֆլեշմոբը տոն դարձրեց մեր ճամբարային օրը: Ճամբարականները տարբեր կառուցողական խաղեր բերեցին և սիրով խաղացինք միասին, կառուցելով տարբեր հետաքրքիր պատկերներ:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում պատրաստել  ենք աղե գունավոր  փաթիլներ:

«Բնագիտատեխնիկական ստուգատես»-ը տեխափոխվել է նաև ընտանեկան դպրոցներ և մասնակցել է 9 ճամբարական`

Ահա տեսանյութերը

Մերի Միքաելյան-Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում.

Նարի Սուքիասյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

Միքայել- Տերտերյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

Նարե Քոչարյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

Դավիթ Աղոյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

Անահիտ Սարգսյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

Տիգրան Մովսիսյան- «Բնագիտատեխնիկական ստուգատեսն ընտանիքում»

«Դիջիթեք 2023» –ի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել մեր ավագ ընկերների հետ և  սովորել ենք նոր ծրագրեր: Ընկեր Գրետայի և Աշխեն Թադևոսյանի ջոկատները շատ սիրով սովորեցրին մեզ նոր ծրագրեր`

Ահա տեսանյութերը`

Գրետա Բակունցի և իր ջոկատի հետ-Դիջիթեք 2023. Նոր ծրագրի ուսուցում « Սովորող-սովորեցնող» նախագիծ

Աշխեն Թադևոսյանի և իր ջոկատի հետ- «Սովորող-սովորեցնող » նախագիծ

Արդյունքը`Նոր ծրագրի ուսուցում

«Արտադրական ուսուցում»  – ի շրջանակում պատրաստել ենք ինքնաշեն տիկնիկներ, դդմային աղցան: Նախագծին մասնակցել են 22 ճամբարական:

Ահա տեսանյութերը`

«Արտադրությամբ ուսուցում»(հայուհի տիկնիկներ մեր ձեռքերով)

Պատրաստում ենք դդմային աղցան.

«Ազգագրական փառատոն»-ն ու ժողովրդական բանահյուսությունը զարդարեցին մեր ձմեռային ճամբարը: Սովորողները շատ մեծ սիրով մասնակցեցին բոլոր հանդիպումներին, սովորեցին-խաղացին մեր ազգային հավես խաղերը: Տիկին Մարինեի, Սեդա Թևանյանի, Սոնա Փափազյանի, 4.2 դասարանի ջոկատի հետ հրաշալի նախագծեր ենք իրականացրել: «Ազգագրական փառատոն»-ի շրջանակում մեր ջոկատը պատրաստել է նաև ազգային տիկնիկներ, որոնց տվել ենք հայկական սիրուն անուններ:

Դիտեք տեսանյութերը`

Նախագիծը`Ձմեռային ազգագրական փառատոն/ բնագիտատեխնիկական ստուգատես(հայուհի տիկնիկներ-ինքնաշեն խաղալիքներ)

Արդյունքը`

«Ազգագրական փառատոն»(հայուհի տիկնիկներ մեր ձեռքերով)

«Ազգագրական փառատոն» . Ազգային խաղեր ընկեր Սոնայի հետ

«Ազգագրական փառատոն» .« Սովորող-սովորեցնող» նախագիծ (Տիկին Մարինեն և իր ջոկատը)

Մարզական ստուգատես.

Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացրել ենք հավես մարզական ծրագրեր: Առաջինը մարզական նորմատիվների հանձնումն էր: Սոնա Սարգսյանի հետ մարզվեցինք, մասնակցեցինք մարզական ստուգատեսին: Մարզական հանդիպում ունեցանք նաև Արևելյան դպրոցի 1.3 ջոկատի հետ և շատ հավես էստաֆետային խաղեր խաղացինք:

Դե իսկ ինչ ձմեռային ճամբար, առանց լողի.լողավազանում 1.2 ջոկատի ճամբարականներն են`

Մարզական ստուգատեսի տեսանյութերը ստորև`

Մարմնամարզական ստուգատես/ նորմատիվների հանձնում

Մարմնամարզական ստուգատես

Լողուսուցումն ու մենք

Ձմեռային ճամբար.Լող

Ունեցել ենք նաև ընթերցողական հավես նախագիծ մեր ավագ դպրոցի ճամբարականների հետ: ավագները ընթերցեցին Ջ Ռոդարիի «Շփոթ պապը» հեքիաթը, այնուհետև քննարկեցինք միասին,  նկարեցինք, հավես հարց ու պատասխան ունեցանք(մասնակցել է 22 սովորող):

: Սովորողներն էլ տանը զարգացրել են նախագիծը:

Ահա տեսանյութերը`

Ձմեռային ճամբար. Ընթերցողական նախագիծ մեր ավագ ընկերների հետ

Ղափամայի տոնին ընդառաջ`

Պատրաստում ենք թղթե դդումիկներ

Պատրաստում ենք վիտամինաշատ աղցան դդումով.

Ճամբարի ընթացքում նաև եղել ենք մեր ուսումնական Ագարակում, կերակրել ենք կենդանիներին և ձիավարել ենք:

Ճամբարի վերջում կամավոր աշխատանքով մեզ միացավ ընկեր Ասյան և շատ օգնեց մեզ: Ընկեր Ասյայի հետ խոսեցինք թղթի մասին, այնուհետև նոր շունչ տվեցինք թղթին և պատրաստեցինք նավակներ: Վերջում էլ ձևավորեցինք մեր թղթե նավակները:

Ունեցել ենք նաև ճամբարական, ով թեկուզ վատառողջ է եղել, բայց սիրով մասնակցել է որոշ ստուգատեսների`

Ահա տեսանյութերը`

Արտադրությամբ ուսուցում Սոֆիյա Հովսեփյանի ընտանեկան դպրոց

Բնագիտատեխնիկական ստուգատես/ Արտադրությամբ ուսուցում

Запись опубликована в рубрике 1.2 դասարան /2022-2023, 1.2 դասարանի սովորողներ(2022-23 ուսումնական տարի), Հաշվետվություն, Ստուգատես, Փառատոն. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий