«Ազգագրական փառատոն».Հայկական զարդանախշերով գոտիներ և ճակտոցներ… Մաս՝ 1

Ջուլիետա Քերոբյանի հետ մեր համագործակցությունը շատ վաղուց է…
Երբ Ջուլիետան միայն ծնողական համայնքի ներկայացուցիչ էր , մի սիրուն օր՝ «Հարթակում ծնողն է» նախագծով մեզ հետ վարպետության պարապմունք անցկացրեց և սովորեցրեց նկարել շապիկների վրա։ Նախագիծը շատ սիրվեց և տարածվեց մեր դպրոցում։
Այսօր էլ արդեն Ջուլիետան նաև դասավանդում է մեր կրթահամալիրում , և միասին որոշեցինք զարգացնել մեր հավես նախագիծը։
«Ազգագրական փառատոն» — ի շրջանակում որոշեցինք ստեղծել հայկական զարդանախշերով գոտիներ և ճակտոցներ, որոնք սիրով կկրենք մեր միջոցառումների և «Ուրբաթ» համերգների ընթացքում։
Առաջին փուլում ծանոթացանք հայկական զարդարվեստին, ուսումնասիրեցինք Ջուլիետայի և իր ջոկատի առանձնացրած զարդանախշերը, այնուհետև ճամբարականները սկսեցին իրենք ստեղծել հայկական զարդանախշերով էսքիզներ։
Հավես ու սիրուն նախագծի մեկնարկը տրված է։
Մնացյալը՝ հաջորդիվ.

Запись опубликована в рубрике 2․2 դասարան, «Ես կարողանում եմ»․․․, Հակոբյան Կարո, Համագործակցության նախագծեր, Մարկ Ադոնց, Մելիսա Հունանյան, Միքաելյան Մերի, Մովսիսյան Տիգրան, Նախագծեր, Նարեկ Մուրադյան, Ուսումնական ճամբար, Սարգսյան Անահիտ, Սուքիասյան Նարի, Տերտերյան Միքայել, Տոնոյան Անուշ, Փառատոն, Քոչարյան Նարե, Օհանջանյան Ազատ, Արեգ Հակոբյան, Բալասանյան Լիա, Բնագիտական փորձեր, Ես և շրջակա աշխարհը, Դավիթ Աղոյան, Էվելինա Հակոբյան, Լեո Շեկոյան, Լեո Սարգսյան, Խալաթյան Լիլի. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий