Ճամփորդություն Ծաղկեվանք


Վայր՝ Արագածոտնի մարզ, Արայի լեռԾաղկեվանք :
Օր՝  Ապրիլի 16

Մեկնում՝ 10։00

Վերադարձ՝ 16։00

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ 2.1, 2.2, 2.3, 2․4

Պատասխանատուներ՝ Լուսինե Պետրոսյան, Քրիստինե Հովսեփյան, Մարիամ Խաչատրյան, Ալլա Անդրեասյան, Շողիկ Սահակյան, Հասմիկ Սարիբեկյան, Անի Ենգոյան

Վարորդ՝ Գագիկ Հակոբյան(2․2 դասարան)
Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Արա լեռ հեռավորությունը՝ 34 կմ(57րոպե)

  1.  Առաջին կանգառ՝ Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ/(լրացվում է)
  4.   Երկրորդ կանգառ՝ Շամիրամի ջրանցք
  5. Ընդմիջում
  6. Քայլարշավ դեպի Ծաղկեվանք
  7. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  8. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում

Նպատակը՝   Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին

Նախապատրաստական աշխատանք(լրացվում է)

1.Մինչ բարձունքը հաղթահարելը 2-րդ դասարանցիները գրանցում, ուսումնասիրում են Սուրբ Վարվառայի լեգենդը,  ընթերցում են ավանդապատումներ Արայի լեռան մասին, ինչպես նաև ուսումնասիրում տվյալ մարզը, մարզկենտրոնը, տարածքի լեռները:

2.Կարդում ենք  Ծաղկեվանքի մասին տեղեկություններ,նայում ենք նկարներ, ինչպես նաև ֆիլմ-պատումներ՝ հրապարակած այնտեղ այցելած ճամփորդների կողմից.

3. Դասարանական բլոգում կհրապարակենք տեղեկություն Ծաղկեվանքի մասին:

(Նախապատրաստական աշխատանքներն կտեղադրենք այս բաժնում)

Ճամփորդության կանոններ,

Ճամփորդության կանոններ. ի՞նչ պետք է ունենա ճամփորդն իր ուսապարկում

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • Օգտակար բրդուճներ, հյութեր, ջուր (չե՛նք բերում գազավորված ըմպելիքներ, ոչ օգտակար սնունդ՝ չիպսեր և այլն)
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ(Արևմտյան դպրոցի բուժկետից)
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, լուսանկարչական ապարատ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Գունավոր մատիտներ

Ճամփորդությունից հետո սովորողները կպատմեն իրենց տպավորությունների մասին:

Նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և դասարանական բլոգում:

Խորհրդատու՝ Սոնա Փափազյան

Մասնակիցներ՝

Սուքիասյան Նարի

Խալաթյան Լիլի

Քոչարյան Նարե

Մովսիսյան Տիգրան

Աղոյան Դավիթ

Հակոբյան Էվելինա

Սարգսյան Անահիտ

Օհանջանյան Ազատ

Հակոբյան Արեգ

Տոնոյան Անուշ

Տերտերյան Միքայել

Հակոբյան Կարո

Հունանյան Մելիսա

Միքաելյան Մերի

Շեկոյան Լեո

Սարգսյան Լեո

Ադոնց Մարկ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий