«Ճանաչենք ժամանակակից գրողներին» նախագիծ/Կարդում ենք ժամանակակիցներին/ Ձայնադարանի ստեղծում

Լրացվում է

Նախագիծը՝ շուրջտարյա

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի

Համագործակցություն ընկեր Էմիլի հետ

(Առաջին փուլ՝ համագործակցություն Մադլեն Թերզյանի հետ)

Կրթահամալիրում 2015 թվականից իրականացնում եմ մեր «Ճանաչենք մեր ժամանակակիցներին » նախագիծը։ Այս տարիների ընթացքում տարբեր գրողներ, մանկագիրներ ենք հյուրընկալել, զրուցել-քննարկել ենք շատ հարցեր, լսել ենք նրանց, կարդացել ենք ստեղծագործությունները, քննարկել- վերլուծել ենք դրանք։ Նպատակս մեկն է՝ մեր սովորողներին ներկայացնել ժամանակի շունչը, անաղարտն ու սիրունը, գեղարվեստականը։ Գրողների հետ մեր հանդիպումները միշտ ջերմ ու հետաքրքիր են անցնում, նրանց հետ կազմակերպած վարպետության պարապմունքները կարևոր և անհրաժեշտ են մեզ։

Դե էլ ինչ նախագիծ առանց զարգացումների։ Այս անգամ էլ մտածեցինք, որ «Ճանաչենք ժամանակակից գրողներին» և «Ընթերցողական շուրջտարյա » նախագծի շրջանակում ստեղծենք սովորողների ձայնադարան՝ «Կարդում ենք ժամանակակիցներին» խորագրով։ Մեր կրթահամալիրում ամենաշատը սիրում եմ համագործակցությունները։ Յուրաքանչյուր մանկավարժի համար էլ շատ կարևոր է համագործակցելը։ Եվ ահա շուտով կլինենք ընկեր Էմիլի մոտ և կսկսենք ձայնագրման աշխատանքները։ Առաջին փուլում կկարդանք մեր ժամանակակից մանկագիրների գործերը(հատկապես մեզ հյուր եկած գրողների), այնուհետև անցում կկատարենք և ավագ տարիքի սովորողների հետ էլ կկարդանք արդեն տարիքին համապատասխան ստեղծագործություններ։ Այս շրջանակում կհամագործակցենք Մադլեն Թերզյանի, Արմինե Գյոնջյանի, Արմինե Աբրահամյանի, Մարիամ Մանասյանի , Անահիտ Հարությունյանի, Սոֆյա Մամյանի և մեր շատ դասավանդողների հետ։

Արդյունքում կունենանք հետաքրքիր ձայնադարան՝ «Կարդում ենք ժամանակակիցներին» խորագրով։

Բարի ընթացք մեզ։

Նպատակը, խնդիրները

  • Ծանոթանալ ժամանակակից գրականության և մեր ժամանակի գրողների հետ։
  • Ընթերցողական նախագիծ․ Կարդալ ժամանակակիցների  ստեղծագործությունները
  • Խոսքի զարգացում, կարդալու հմտության ձևավորում
  • Ստեղծել ձայնադարան

Արդյունքը կներկայացնենք տեսանյութի , ֆոտոպատումի միջոցով։

Запись опубликована в рубрике «Ճանաչենք ժամանակակից գրողներին», Համագործակցության նախագծեր, Մ. Սեբաստացու օրեր նախագիծ, Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий