Բանավոր մաթեմատիկա,մաթեմատիկա առանց բանաձևերի

(խմբագրվում է)

Օրը` 3.10.2022

Ժամը`9:20-10:05

Մասնակիցներ` 1.2 դասարանի սովորողներ

Նպատակը`

Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների զարգացում

Իրար լսելու, խոսքը շարունակելու, իրարից սովորելու, իրար օգնելու  հմտությունների զարգացում

Առարկաների հատկություններ` համեմատում ըստ չափի, ձևի, գույնի, նյութի

Գտնել պակասող թիվը.բանավոր համրանք(1-10)

Գտնել երկրաչափական պատկերը և տեղադրել իր տեղում

Կառուցողական խաղեր թանգրամներով

Ընթացքը`

(Աշխատելու ենք դիդակտիկ քարտերով, նյութերով, թանգրամներով: Դիդակտիկ նյութերը պատրաստել եմ ինքս)

Սովորողները կբաժանվեն խմբերի: Թերթիկների վրա կլինեն 1-10 թվերը : Ամեն թվի դիմաց պետք է  դասավորեն թվին համապատասխան լոբու հատիկներ և ամբողջացնեն պատկերը(զատիկ, թրթուր)

Յուրաքանչյուր թիմ կստանա մեկ թղթե ոզնի:

Ոզնու փշերը կառուցում են սովորողները` ըստ կետիկների քանակի և թվերի:

Կառուցողական խաղեր թանգրամներով`( ստեղծագործական երևակայության և մտքի զարգացում)

Ա. Հարթ ֆիգուրները դասավորել այնպես, որ անհրաժեշտ պատկեր ստացվի(պատկերը կլինի համակարգչի էկրանին)

Բ. Հարթ ֆիգուրներով ստանալ մտածած պատկերը(սովորողներն իրենք կմտածեն պատկերներ և կփորձեն կառուցել այն):

Запись опубликована в рубрике 1.2 դասարան /2022-2023, Ուրախ մաթեմատիկա. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий