Դ. Բիսեթ «Անձրևը»

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
– Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
– Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
– Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
– Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
– Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Խտտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը

Запись опубликована в рубрике 2022-2023 ուսումնական տարի, Ուսումնական նյութեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий